Վրացի փրկարարները որոնում են ռուսաստանցի լեռնագնացներին, որոնք կորել են լեռներում հինգ օր առաջ: Երիտասարդները 3 700մ բարձրությամբ Թեթնուլդ լեռան կատարին ընկել են քարաթափման տակ, որից հետո լեռնագնացների հետ կապ չի հաջողվել հաստատել:
Զբոսաշրջիկներից մեկը կատարվածի մասին տեղեկացրել է Ռուսաստանում գտնվող իր ընկերոջը, վերջինս էլ ոստիկանություն է դիմել: Նրա խոսքով` ռուսաստանցիներից մեկը կոտրել է ոտքը:
Լեռնագնացների որոնումները դժվարանում են վատ եղանակային պայմանների պատճառով:




























