Օգոստոսի վեցին նշվում է Վենետիկում ամենամյա միջազգային փառատոնի 80- ամյակը:
Լիդո կզղում 1932թ. օգոստոսի 6-ին աշխատանքն սկսեց աշխարհում առաջին կինեմատոգրաֆիական փառատոնը: Բաց երկնքի տակ էկրանների վրա ցուցադրվեց ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլն ու միսթր Հայդը» ֆիլմը, որն արժանացավ կինոքննադատաների բարձր գնահատականին:
Նույն փառատոնում ռեժիսորական լավագույն աշխատանքի համար պարգեւի արժանացավ Նիկոլա Էկի «Ուղեգիր դեպի կյանք» ֆիլմը, նշում է Italia-ru-ն:
Այս տարի Վենետիկյան 69-րդ կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8 –ը:




























