«Առավոտ»-ի հարցին` Մնացական Մնացականյանի հանդեպ կուսակցական տույժ կկիրառվի՞, որ չենթարկվեց ՀՀԿ-ի որոշմանը եւ Թալինի քաղաքապետի ընտրություններում ինքնուրույն գիծ տարավ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Որեւէ մեկի նկատմամբ տույժ չի կիրառվի: Ի՞նչ է պատահել, որ տոյժ կիրառվի»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն առաջադրեց եւ սատարեց Սարգիս Արամյանին, մինչդեռ Մնացականյանը Վորոշ Խաչատրյանին էր սատարում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կուսակցությունն ում որ սատարել է, նա էլ անցել է, որպես քաղաքապետ: Մնացածը՝ հորինվածքներ են»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, Թալինում կայացած ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեկ բանով էր պայմանավորված. «Սեպտեմբերին համապետական ընտրություններ են»: Ներքին ինտրիգները, նրա կարծիքով, այս դեպքում չափազանցված էին: