«Հրապարակի» տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննել մի խումբ դատավորների հետ կապված բողոքը, ըստ որի, նրանք կաշառք են վերցրել եւ գործը լուծել հակառակորդի օգտին:
Այս խմբի մեջ են քաղաքացիական վերաքննիչ որոշ դատավորներ, այդ թվում՝ Լեւոն Գրիգորյանը, ով ժամանակին հրազենային կրակոց արձակեց մի երիտասարդի ուղղությամբ, սակայն չպատժվեց եւ շարունակեց պաշտոնավարել:




























