«Պրոտոն-Մ» հրթիռը չի կարողացել  2 տիեզերական սարքերը տիեզերք դուրս բերել:

Ինչպես «Ռոսկոսմոսին» վկայակոչելով հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, օգոստոսի 6-ին, ժամը 23:31-ին Բայկանուրից իրականացվել է  «Պրոտոն-Մ» հրթիռի մեկնարկը`  «Բրիզ Մ» բլոկով եւ  տիեզերական երկու սարքերով`  ռուսական «Էքսպրես ՄԴ2» եւ ինդոնեզական «Telkom-3»-ը:

23:41-ին տեղի է ունեցել գլխավոր բլոկի զատումն արբանյակից: 

Զատումն ու տիեզերք դուրս բերումը պետք է տեղի ունենար օգոստոսի 7-ին, մոսկովյան ժամանակով ժամը 08:30 -09:15-ը: 
Ընթացքում խափանում է տեղի ունեցել: Տրվել է վթարային ազդանշան:

Ըստ նախնական տվյալների` «Բրիզ Մ» բլոկի համակարգի շարժիչի միացումը տեղի է ունեցել նշված ժամանակին, բայց անջատվել է 7 վայրկյան անց` նախատեսված 18 րոպե 5 վայրկյանի փոխարեն:  Գլխավոր բլոկն այժմ ուղեկցվում է Օդատիեզերական պաշտպանության ուժերի եւ Ռոսկոսմոսի զորքերով: