Մեքսիկայում խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել է 16 մարդ, եւս 4-ը վիրավորվել են: Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը` Սոնորա հյուսիսային նահանգի տարածքում:

Դեռեւս անհայտ պատճառներով Կաբորկա-Սոնոյտա մայրուղու բանուկ հատվածներից մեկում բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին : Վթարի հետեւանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն, հայտնում է «vesti.ru»-ն: