Օգոստոսի 6-ին իրանական հեռուստատեսությունը ցուցադրել է 14 իրանցիների խոստովանությունը, որոնք մասնակցել են 5 ֆիզիկոս-միջուկաբանների սպանությանը: Որոշ կասկածյալներ խոստովանել են, որ ուսումնառություն են անցել Թել Ավիվի ռազմակայանում:

Ըստ կասկածյալներից մեկի` Մազիարա Իբրահիմիի` գիտնականների վրա  մահափորձին մասնակից են եղել ահաբեկիչների 3 խումբ: Մի մարդ մեքենայով գնացել է գիտնականի մեքենայի առջեւից, որպեսզի դանդաղեցնի նրա ընթացքը:  Մոտոցիկլետներով 2 ահաբեկիչներ ռումբով հետեւել են գիտնականին: Մի խումբ էլ գտնվել է  մահափորձի վայրից մի փոքր հեռու` օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Կասկածյալներից մեկը հայտարարել է, որ սպանության ֆինանսավորումը կատարվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողից: Պատմել է, որ սկզբում  Թուրքիա է ուղեւորվել, այնուհետեւ` Կիպրոս: Հենց Կիպրոսից է նա հետագայում հասել Իսրայել, որտեղից էլ` Թել Ավիվ:

2010 թվականին Իրանում 5 հարձակում էր տեղի ունեցել իրանցի միջուկաբանների վրա: Գիտնականների սպանության համար կիրառվել են ռումբեր, որոնք տղակայվել էին մեքենաներին:  Նաթանզում ուրանի հարստացման ծրագիրը համակարգող Ահմադի Ռոշանը եւ Մջիդ Շահրիարին սպանվել էին նույն կերպ` նրանց մեքենաները պայթեցվել են Թեհրանում: 

Իրանը գիտնականների սպանության մեջ մեղադրել էր իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայությանը, ինչպես նաեւ ամերիկյան ԿՀՎ-ին եւ բրիտանական  MI6-ին: