Օգոստոսի 7-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում միկրոավտոբուս է պայթել, զոհվել է 8 մարդ:
«Ուղեւորատար միկրոավտոբուսը պայթել է, որի հետեւանքով զոհվել է 8 մարդ եւ եւս մեկը վիրավորվել», - հայտարարել է Քաբուլի ոստիկանության ղեկավար գեներալ Այուբ Սալանգին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ AFP-ի տվյալների` պայթյունի հետեւում կանգնած են ծայրահեղական «Թալիբան» իսլամական խմբավորման գրոհայինները:




























