ԱՄՆ-ում սիկհերի վրա Վիսկոնսինում կատարված հարձակումից երկու օր անց կրկին հասարակական վայրում կրակոցների միջադեպ է գրանցվել:
Դեթրոյթի նավահանգստում կինը կրակ է բացել ամբոխի վրա` «Դեթրոյթի արքայադուստր» նավում ուղեկիցների հետ վիճելուց հետո:
Արդյունքում 4 տղամարդ եւ 3 կին ծանր վիճակում հոսպիտալացվել են: Տուժածներից մեկը նավի անձնակազմի անդամ է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, CNN-ին վկայակոչելով հայտնում է rbc-ն:
Հիշոցնենք, օգոստոսի 5-ին Օեք Քրիքում անհայտ անձը կրակ էր բացել սիկհական տաճարում: Երբ հանցանքի վայր էին ժամանել ոստիկանները, հանցագործին հաջողվել էր վիրավորել նաեւ իրավապահներից մեկին: Տուժած ոստիկանի գործընկերն էլ սպանել էր ահաբեկչին:
Հուլիսի 20-ին Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոդահլիճում Բեթմենի մասին նոր ֆիմի ցուցադրության ժամանակ 24-ամյա երիտասարդը կրակ էր բացել հանդիսատեսի վրա, այնուհետեւ գազային նռնակ նետել: Արդյունքում 12 մարդ զոհվել, 60-ը վիրավորվել էին: Հանցագործը ձերբակալված է:




























