Նիգերիայում ամենաքիչը 19 մարդ է զոհվել քրիստոնեական եկեղեցու վրա հարձակման արդյունքում։
Այցելուների մեջ կան վիրավորներ։
Հարձակումը տեղի է ունեցել Օգոստոսի 7-ի գիշերը Օկենե քաղաքի մոտ գտնվող Օտիտե քաղաքում։
Տուժածների թիվը հայտնի չէ, քանի որ մարդիկ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով AP-ն։
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։ Ավելի վաղ արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը, որը պայքարում է ողջ Նիգերիայի տարածքում շարիաթի տարածման համար, բազմիցս կազմակերպել է ահաբեկչություններ, այդ թվում նաեւ եկեղեցիներում:




























