Երեւանում անցնող օրերին հրդեհի երեք դեպք է արձանագրվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից,  ժամը 14:23-ի սահմաններում օգոստոսի 6-ին հաղորդում է ստացվել Ագաթանգողոսի փողոցի թիվ 7 տանը բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական երկու հաշվարկ: Հրդեհը հաջողվել է տեղայնացնել ժամը 14:33-ին, հանգցնել` 14:37-ին: Այրվել է բարձ եւ դոշակ:

Օգոստոսի 7-ի գիշերը մոտ 03:45-ին հաղորդագրություն էր ստացվել Րաֆֆու փողոցի  49 տան բռնկման մասին: Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական երկու հաշվարկ, սակայն հրդեհը մարվել է մինչեւ հրշեջների հասնելը: Այրվել է բազմոցը եւ պատշգամբի հատակը:

Բացի դրանից`Եղվարդի մայրուղում տեղի է ունեցել չոր խոտի բռնկում: Հրշեջներին հաջողվել է այն մարել 15:06-ին: Այրվել է 3 հա խոտ: