Լոնդոնյան Southbank Centre ցուցահանդեսային համալիրում գրքային լաբիրինթոս են սարքել: Բրազիլացի նկարիչ Մարկոս Սաբոյեին դրա ստեղծման համար 250 հազար հատոր է անհրաժեշտ եղել:
Լաբիրինթոսի պատի բարձրությունը 2,5 մ է, իսկ նրա ընդհանուր մակերեսը` 500 քմ, հայտնում է «Օբոզրեւատելը»: Այդտեղ քայլելով` կարելի է վերցնել եւ թերթել վերեւի ցանկացած գիրք:
Ցուցադրության կենտրոնը գտնվում է Belvedere Road-ում: Լաբիրինթոսը կարելի է տեսնել Clore սրահում մինչեւ օգոստոսի 26-ը, մուտքն անվճար է:




























