Սիրիայում Ադրբեջանի դեսպանը եւ դեսպանատան աշխատակիցներն անվտանգության ապահովման նկատառումով լքել են երկիրը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:

Ադրբեջանական կողմը ստեղծել է բոլոր պայմանները երկրից  դեսպանատան աշխատակիցների հեռանալու համար: «Ներկա պահին Սիրիայում Ադրբեջանի քաղաքացիներ չկան, եւ Բաքուն հույս ունի, որ շուտով երկրում իրավիճակը կկարգավարվի եւ Ադրբեջանի  դիվանագիտական առաքելությունը կշարունակի աշխատանքը», - նշել են ԱԳՆ-ում: