APA գործակալության տեղեկատվությամբ, Ադրբեջանի Զինված ուժերի Նախիջեւանի զինվորական բաժանմունքի  զինվոր Բեյով Թայֆուր Հաջիքերիմ օղլուն մահացել է հոսպիտալում հեմոռագիկ վասկուլիտից: Հահյտնի է դարձել, որ Բեյովը բանակ է զորակոչվել այս տարվա ապրիլին Գուսարի շրջանից:

Եւս մեկ դեպք է գրանցվել Լենքորանի մոտ տեղակայված  Պաշտպանության նախարարության «N» զորամասում: 19-ամյա զինվոր Քամալ Սահիբ օղլուն Ալիեւը  օգոստոսի  1-ին ընկել է ճաշարանի տանիքից: Նա վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ: Սակայն զինվորի կյանքը փրկել հնարավոր չի եղել: Ալիեւը զինակոչվել է Թովուզի շրջանից: