Օգոստոսի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի իրենց բնակարանից բերման են ենթարկել 38-ամյա Արեն Բաղդասարյանին, որը ս/թ ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Բակունցի փողոցից բերման են ենթարկել 37-ամյա Գառնիկ Հովհաննիսյանին, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Օգոստոսի 6-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքից բերման են ենթարկել 50-ամյա Արամ Թորոսյանին, որը ս/թ օգոստոսի 3-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Օգոստոսի 7-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 30-ամյա Մանվել Սահակյանին, որը ս/թ օգոստոսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:




























