Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ որքան էժանագին է խանութի ուտելիքը, այնքան շատ են դրա շուրջ հավաքված ավելորդ քաշ ունեցողները:
Ավելի ունեւորները, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին, նախընտրում են չխնայել ուտելիքի հարցում եւ այցելում են առողջ սնունդ առաջարկող բարձր գներ ունեցող խանութներ:
Սիեթլի էժանագին սուպերմարկետների ավելորդ քաշ ունեցող գնորդների թիվը 10 անգամ ավելի շատ են, քան այն խանութներում, որտեղ առաջարկվում են օրգանական բանջարեղեն եւ միրգ: Օրինակ սուպերմարկետներում, որտեղ սպառողական զամբյուղները միջինում կազմում է 225-280 դոլար, ավելորդ քաշով մարդկանց թիվը կազմել է 22 տոկոս: Միչդեռ այն խանութներում, որտեղ մարդը միջինում ծախսում է 370-ից 420 դոլար, ավելորդ քաշով մարդկանց թիվը կազմել է 12 տոկոս, հայտնում է MIGNews-ը:
Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրել են 2 հազար գնորդների` համեմատելով յուրաքանչյուրի սպառողական զամբյուղը կթության, եկամուտի եւ մարմնի զանգվածի հետ: Ազգաբնակչության միջին շերտը տառապում է ավելորդ քաշից` հնարավորություն չունենալով ձեռք բերել բնական սնունդ:
Օրինակ, եթե սնվել բարձր կալորիակայնությամբ սնունդով մարդուն անհրաժեշտ կլինի օրական ավելի քան 3 դոլար: Իսկ եթե սնվել ավելի առողջ եւ բնական սնունդով, ապա օրական կծախսվի մոտ 40 դոլար:




























