Օգոստոսի 4-ին Օդեսայի Դնեպրոպետրովյան  ճանապարհի վրա զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Կռիվը տեղի է ունեցել աղջկա պատճառով:

«Վիճաբանությունը եղել է կնոջ պատճառով: Մեկը մյուսի հետ հանդիպել է, այնուհետեւ եկել է ինչ որ մեկի եղբայրը բարեկամների հետ միասին, տաքացած գլուխները չեն կարողացել վեճը խաղաղ ճանապարհով լուծել, եւ գործի են դրվել բռունցքները»,-«048.ua» գործակալությանը հայտնել է Օդեսայի ներքին գործերի քաղաքային  տեղամասի մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Խմելնիցկայան:

Կռվին մասնակցել են մոտ 10 մարդ: Ոստիկանների ժամանումից հետո, կովկասցիներից մեկը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, որի համար նրան տեղափոխել են բաժանմունք: Ոստիկաններին չենթարվելու պատճառով նրան կամ տուգանքի կենթարկեն, կամ  հասարակական աշխատանքի կդատապարտեն, կամ էլ տասնհինգօրյա ուղղիչ կամ վարչական ազատազրկման կենթարկեն:

Բացի այդ, իրավապահները բաժանմունք են տեղափոխել կռվի եւս մի քանի մասնակցի: Խմբերը միմյանց դեմ հայտարարություններ են գրել եւ հեռացել են վնասվածքները բուժելու:

«Կռիվը ազգային հողի վրա չի եղել: Բոլոր մասնակիցները պնդում են, որ վեճը ծագել է կնոջ պատճառով»,-ընդգծել է Խմելնիցկայան: