Հորդ անձրեւները կաթվածահար են արել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի կյանքը: Քաղաքում փակվել են դպրոցները եւ չեն աշխատում պետական մարմինները: 20 հազար մարդ տարհանվել են իրենց տներից, կանգ է առել նաեւ երթեւեկությունը:
Օդերեւութաբանների տեսությամբ, մոտակա օրերին ավելի շատ տեղումներ կգրանցվեն, քան վերջին 24 ժամվա ընթացքում, հայտնում է «Ուտրո.ru»-ն:
Տեղումները չեն դադարում վերջին 24 ժամվա ընթացքում, Մանիլաի շրջանում գետերը դուրս են եկել հունից եւ ջուրը թափվում է ջրամբարտակներից: Ջրամատակարարման աշխատակիցները օգոստոսի 7-ին բաց են թողել «Լա Մեսա» ջրամբարտակի ջուրը` ավելցուկը տեղափոխելով մայրաքաղաքային միավորման մեջ մտնող Քեսոն-սիթիի, Վալենսուելայի, Կալոոկանի քաղաքներ, ինչի արդյունքում շրջակա որոշ գյուղեր անցել են ջրի տակ:
Ֆիլիպիններում ալեգնող ուժեղ քամիներն ու հորդաառատ անձրեւները հուլիսի վերջին բերել էր «Սաոլա» փոթորիկը, որին, վերջին տվյալներով, զոհ են գնացել արդեն 51 մարդ:











