Greenpeace-ը մտադիր է սեպտեմբերի նիստին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին կոչ անել` Արկտիկան հայտարարել միջազգային արգելոց, հաղորդել է «Ռուսաստանի Գրինփիս» արկտիկական ծրագրի ղեկավար Վլադիմիր Չուպրովը: Բնապահպանական կազմակերպությունը ցանկանում է նաեւ հանձն առնել կղզի-պետությունների օգնության գործը, որոնք ամենից շատ կտուժեն Գրենլանդիայի սառույցների հալոցքի հետեւանքով Համաշխարհային օվկիանոսի բարձրացումից, գրում է «Վեդոմոստին»:

ՄԱԿ-ի Ծովային իրավունքի հանձնաժողովը 2014 թվականին պետք է որոշում կայացնի, թե արկտիկական 5 երկրներից որին միացնի խութերի այս կամ այն հատվածը: Ռուսաստանը հավակնում է Արկտիկայի կենտրոնի Լոմոնոսովի եւ Մենդելեեւի ստորջրյա խութերին: