Ընկճախտը եւ սթրեսը սեռական անկարողության գլխավոր պատճառներն են: Նման հիվանդները կորցնում են հաճույք ստանալու կարողությունը, ինքնավստահությունը:
Ընկճվածությունը հիվանդագին վիճակ է, որը վտանգավոր է կյանքի համար, քանի որ կարող է հանգեցնել ինքնասպանության:
Ավանդական հոգեբանական մոտեցումն այս դեպքում վատ է ազդում: Լավագույն արդյունք է ստացվում դեղորայքի կիրառման դեպքում, գրում է MIGNews-ը:
Ցանկացած տղամարդ սթրեսի ազդեցության տակ կարող է ժամանակավորապես իմպոտենտ դառնալ:
Սեռական հարաբերություններն ամենօրյա պարտականություն համարող մարդիկ եւս կարող են տուժել: Իմպոտենցիայով հաճախ տառապում են հավատացյալ մարդիկ, ինչպես նաեւ բռնության ենթարկվածները:
Կան տղամարդիկ էլ, որոնք կարիք ունեն ոչ ավանդական սեռական հարաբերությունների, որոշ գեյեր կանանց հետ կապի մեջ մտնելով` դառնում են իմպոտենտ: Նման դեպքերում բժիշկը պետք է համոզվի` բացարձակ է արդյոք իմպոտենցիան, թե ոչ, եւ նոր միայն ձեռնամուխ լինի բարդ եւ թանկարժեք հետազոտություններին:




























