Սըր Էլթոն Ջոնը նորից կրակի վրա յուղ է լցրել` ավստրալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խիստ քննադատության ենթարկելով ամերիկյան երգչուհի Մադոննային: Վատ կարծիքի պատճառ է դարձել 53-ամյա փոփ երգչուհու տհաճ խոսքերը, որոնք ուղղված էին Էլթոն Ջոնի լավագույն ընկերուհիներից մեկի` Լեդի Գագայի հասցեին, ով հանդիսանում է երգչի որդու` Զաքարիայի կնքամայրը: Այս մասին հայտնում է ylsyls բլոգերը:
Մադոննան բազմիցս է անդրադարձել երիտասարդ մրցակցուհու Born This Way հիթին, որը հաճախ նմանեցնում են երգչուհու 1989 թ-ի Express Yourself երգի հետ, հայտնում է «Սպլետնիկ»-ը:
Բայց Էլթոնը վստահ է, որ աստղը իրավունք չունի քննադատել ուրիշներին, քանի որ նրա գործունեությունը արդեն ավարտվել է.«Նա նման է սարսափ երազի: Ներեցեք, բայց նրա գործունեությունն արդեն ավարտվել է: Նրա շրջագայություններն աղետալի են եւ դա չէր կարող տեղի չունենալ ավելի մեծ անբարոյականի հետ, ինչպիսին նա է»,-ասել է Էլթոն Ջոնը, ավելացնելով, որ եթե Մադոննան փոքր ինչ խելամտություն ունենար, հեռու կմնար այդ բոլոր պարերից եւ պարզապես կմնար որպես հրաշալի փոփ կատարող եւ կթողարկեր հրաշալի փոփ ալբոմներ, ինչը նրա մոտ հրաշալի է ստացվում:
«Բայց ոչ, նա պետք է անպայման ապացուցեր, որ ինքն ունի շուկայի մերկապարուհու տեսք: Նա շատ վատ է վարվել Գագայի հետ»,- ասել է Ջոնը:


































