Անկարայում օգոստոսի 7-ին ընթանում են Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհիի եւ Ահմեդ Դավութօղլուի  բանակցությունները: Քննարկվում է Սիրիայի իրավիճակը: Չի բացառվում, որ կշոշափվի Դամասկոսում ապստամբների կողմից առեւանգված իրանական մեծ թվով քաղաքացիների հարցը: Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ դիմել էր Թուրքիային եւ Քաթարին` խնդրելով աջակցել իրավիճակի կարգավորմանը, հայտնում է  «Ազատություն» ռադիոն:

Ռադիոկայանը նշում է, որ Իրանն ու Թուրքիան սիրիական հակամարտության հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն: Թուրքական իշխանությունները քանիցս կտրուկ  քննադատել են Բաշար Ասադի վարչակարգը: Թուրքիայում են գտնվում սիրիական ընդդիմության շատ առաջնորդներ: Թեհրանն, ընդհակառակը, պաշտոնական Դամասկոսի ամենամոտ դաշնակիցն է համարվում: