Հայաստանում տարեկան գրանցվում է մարդկանց վրա սեւ կարիճների հարձակման 7-8 դեպք: Այս մասին  NEWS.am-ին հայտնել է Հայաստանի գլխավոր թունագետ Միքայել Գաբրիելյանը:

Ինչպես տեղեկացնում է գլխավոր թունագետը, Հայստանում սեւ կարիճների խայթոցների դեմ, ցավոք սրտի,  շիճուկներ չկան, քանի որ դեղամիջոցը շատ թանկ է եւ ունի պահպանման կարճ ժամանակացույց: Այս առիթով, սեւ կարիճի հարձակման դեպքում, առաջարկվում է անշարժացնել տուժածին, խայթված  տեղին սառը թրջոց դնել եւ շտապ տեղափոխել հիվանդանոց: Այն բանից, թե ինչ արագությամբ է տուժածը  տեղափոխվել հիվանդանոց, կախված է  հետագա բուժման արդյունավետությունը:

Սեւ կարիճի խայթոցի հերթական դեպքը գրանցվել է օգոստոսի 4-ին, որը ողբերգական ավարտ է ունեցել. մահացել է հնգամյա աղջնակ: Արարտ գյուղի փոքրիկ բնակչուհի Օվսաննա Հակոբյանը տեղափոխվել  է Արարատի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց  հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մուրացանի» հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: