Ռոստովի շրջանում բանտի հիվանդանոցի հիվանդները կատվին օգտագործել են որպես թմրամատակարար: Իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել թմրանյութերի մատակարարման ալիքը կանգնեցնելու նպատակով:
Թմրամաֆիայի սեւ կատուն հերոին էր բերում №20 ուղղիչ բուժհաստատության տարածք, որը գտնվում է Շախտի քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հանցագործները կատվի վզակալի ներքին հատվածում հերոին էին լցնում եւ բաց թողնում նրան: Կենդանին ինքնուրույն գաղութ էր վերադառնում:
Ոստիկաններին հաջողվել է ոչ միայն բացահայտել դա, այլեւ ձերբակալել չարագործներին` վզակալը թմրանյութով լցնելու պահին:




























