Մահից փրկված ավանակը նկարչուհի է դարձել եւ փող է աշխատում նկարներ վաճառելով:

«HorseWorld» կենդանիների փրկության բարեգործական գործակալության  աշխատակիցները գնել են Ռումինիայից բերված մահամերձ ավանակին: Պետի մականվամբ ավանակին, որը հայտնի է ամեն ինչ լեզվով փորձելու իր հակումով, մի անգամ տեսել են վրձինը բերանով բռնած, որը տարուբերում էր թղթի վրա:

Այդ ժամանակ մարզիչ Վիկի Գրինսլեյդը որոշել է ավանակի մոտ զարգացնել այդ շնորհը` կիրառելով հատուկ մեթոդներ, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Մեկ «աբստրակտ» նկար ստեղծելու համար ավանակից պահանջվում է 10 րոպե ժամանակ: Սակայն վարժեցնողի խոսքերով Պետին այդ ընթացքում հոգնում է, եւ ծանրաբեռվածության պատճառով երբեմն  կարող է«ցուցադրաբար նետել վրձինը եւ հեռանալ»: Վերջին անգամ ավանակի աշխատանքները գնել են տեղական առեւտրի կենտրոնից` վճարելով 150 հազար դոլար: