Նյու Յորքում մահացել է արվեստի ազդեցիկ քննադատ եւ գրող Ռոբերտ Հյուզը: Նա մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո` 47 տարեկան հասակում:
Ամերիկյան New York Times պարբերականը Հյուզին անվանել է արվեստի ասպարեզում աշխարհի ամենաազդեցիկ քննադատը, գրում է «Տրուդ» թերթը:
Ռոբերտ Հյուզը ծնվել է Ավստրալիայում: 1960 թթ-ին մեկնել է Իտալիա, այնուհետեւ փոխադրվել է Լոնդոն, իսկ հետո` ԱՄՆ, որտեղ էլ մեծ ճանաչում է ձեռք բերել:
Հյուզը մասնակցել է բրիտանական BBC հեռուստաընկերության եթերով հեռարձակվող` հեռուստատեսային «Shock of the new» սերիալի ստեղծման աշխատանքներին: Սերիալը անդրադառնում է արվեստի զարգացմանը` իմպրեսիոնիստական ժամանակներից սկսած:



























