Տոլյատիի քննիչ Վիկտոր Պանիկարը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ ինտերնետում հայտնվել է վերջինիս վարկաբեկող  տեսանյութ: 

Օգոստոսի 5-ին Youtube-ում հայտնված «Ծիծաղում է Տոլյատին» վերնագրով տեսանյութի մեջ երեւում է կապույտ համազգեստով տղամարդ, ով այն աստիճան է հարբել, որ վերջինիս մարմինն  ու լեզուն չեն «ենթարկվում» տիրոջը եւ այս վիճակում տղամարդը ցանկանում է շփվել նկարահանումը իրականացնող կնոջ հետ: Զրույցից հասկացվում է, որ  կինը հանդիսանում է քննիչի սիրուհին, նա մի քանի անգամ հարբած քննիչին խնդրում է հանգիստ թողնել իրեն:

Զրույցի ընթացքում հեռանալու կոչերին ի պատասխան քննիչը փորձում է թքել կնոջ ուղղույթյամբ, սակայն թքում է ինքն իր վրա:

Ինչպես պարզել է Gremin.info պարբերականը, տեսագրությունը մի քանի տարի առաջ կատարել է Պանիկարի սիրուհին: Կինը վարկաբեկիչ նյութը պահել է իր մոտ, իսկ երբ օրերս նախկին սիրեկանը հանգստի է մեկնել իր նոր սիրուհու հետ, որոշել է վրեժխնդիր լինել նրանից եւ ձայնագրությունը տեղադրել է ինտերնետում, հայտնում է  NEWSru.com-ը: