Արդբեջանի Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու գյուղի բնակիչ ֆաթիմա Մամեդովան հրաժարվում է ադրբեջանական քաղաքացիությունից, որպես` իր սեփականության իրավունքի խախտման եւ պաշտոնյաների ու դատական մարմինների կամայականությունների դեմ ուղղված բողոքի նշան:

Այս մասին նա հայտնել է օգոստոսի 6-ին Բաքվի մեդիակենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Մամեդովայի տեղեկացմամբ, 2009 թ-ին նա աճուրդի միջոցով պետական ֆոնդից  ձեռք է բերել 0,7 հա հողատարածք: Թեեւ  պետական հարկը կազմում էր ընդամենը 425 մանաթ, կնոջ վրա 0,7 հա տարածքը նստել է 2400 մանաթ:

Սակայն գյուղապետարանի նախկին ղեկավարը, 2009 թ-ին հեռանալով իր պաշտոնից, կեղծել է փաստաթղթերը` Մամեդեվային թողնելով առանց օրինական ձեռք բերած հողատարածքի եւ այն տվել է իր հարեւանին` Մաիր Ջաֆալին, ով այդ ժամանակ արդեն ուներ 0,8 հա հողատարածք: Դատարանի միջոցով կնոջ  իրավունքները վերականգնելու բոլոր փորձերը հաջողություն չեն ուենեցել:

Թովուզի շրջանային դատարանը մերժել է նրա հայցը, իսկ Գյանջայի վերաքննիչ եւ Ադրբեջանի Գերագույն դատարանները որոշումը թողել են ուժի մեջ: