Ոստիկանությունը կուսումնասիրի սեւ կարիճի խայթոցից երեխանի մահվան հանգամանքերը: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը, կատարվածի կապակցությամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, նյութեր են   նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 5-ին «Մուրացան» հիվանդանոցում մահացել էր Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ հնգամյա Օվսանա Հակոբյանը, ում խայթել էր սեւ կարիճը: Օվսանան տեղափոխվել էր Արարատի բժշկական կետրոն, որտեղից էլ` ծանր վիճակում «Մուրացան» հիվանդանոց: