4 ռուս լեռնագնացներ փրկվել են Վրաստանի հյուսիս-արեւմուտքի Սվանեթիի լեռներում, որտեղ նրանք անցկացրել են 6 օր`  օգոստոսի 2-ին մնալով հեղեղի եւ քարերի տարափի տակ:

Թբիլիսիից ուղղաթիռներով դեպքի վայր ժամանած փրկարարների խումբը տարհանել է լեռնագնացներին Մեստիա շրջկենտրոն: Նրանցից մեկի` 25-ամյա Վլադիմիր Սմիրնովի ոտքը կոտրված է եղել:

Տուժածը գտնվում է հիվանդանոցում: Ըստ քաղաքապետ Իլիա Ջափարիձեի` նրա կյանքին վտանգ չի սպառնում: