Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ օգոստոսի 4-ին խորհրդարանը նրան անվստահություն էր հայտնել վերջին ահաբեկչությունների շարքի եւ հարձակումների առնչությամբ, որոնք չէին կարողացել կանխել աֆղանական անվտանգության ուժերը:
Վարդակը հայտարարել է, որ հարգում է խորհրդարանի որոշումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ հրաժարական էր տվել ՆԳ նախարար Բիսմիլա Մահամադի Հանը, որին եւս պատգամավորներն անվստահություն էին հայտնել Պակիստանի սահմանին վերջին դեպքերի առնչությամբ, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների սպանության համար:




























