Մադոննան Մոսկվայում իր համերգի նախաշեմին հանդես է արել Pussy Riot-ի պաշտպանությամբ:  «Կոմերսանտի» հետ հարցազրույցում երգչուհին պատմել է եկեղեցու հետ իր խնդիրների մասին, եւ այն մասին, թե ինչու իրեն բանտ չեն նստեցրել: 

«Իմ աշխատանքում ես միշտ  խոսում եմ խոսքի ազատության մասին: Ես գրաքննության  հակառակորդ եմ», - խոստովանել է նա:

Խոսելով  Pussy Riot-ի վիճակի մասին` Մադոննան կարծիք է հայտնել, որ եկեղեցին եւ կառավարությունը չպետք է միասին լինեն: «Երբ նրանք միասին են, դա վտանգավոր ամուսնություն է: Ռուսաստանը պետք է ժողովրդավար երկիր դառնա...»:

Երգչուհին կարծում է, որ աղջիկների հետ անարդար են վարվել:

Փոփ աստղը խոստովանել է, որ բազմիցս բարկացրել է եկեղեցուն: «Մի քանի անգամ  փորձել են հեռացնել ինձ կաթոլիկական եկեղեցուց: Այո, ես բանտ չեմ ընկել, բայց այն պատճառով, որ ապրում եմ ազատ երկրում, այլ ոչ թե Ռուսաստանում»:

Մադոննան դիմել է ռուս քրիստոնյաներին. «Ռուս քրիստոնյաները պետք է հիշեն, որ Հիսուս Քրիստոսի փիլիսոփայությունը հանգում է ներողամտության: Սիրիր մերձավորիդ եւ ներիր նրան: Հավատացյալները պետք է հասկանան այդ աղջիկներին եւ ներեն»: