«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  իրավաբանական անձինք այսուհետ կարող են միանալ «Mix» հետվճարային սակագնային փաթեթին` զանգերի, հաղորդագրությունների եւ շարժական ինտերնետի միասնական, շահավետ սակագնով: Սակագնային փաթեթի փակ խմբի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաեւ ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ: «Mix» հետվճարային սակագնային փաթեթին միացումը կամ անցումը յուրաքանչյուր հեռախոսահամարի համար կազմում է 500 դրամ:

«Կապի բոլոր տեսակների համար առաջարկվող գրավիչ գների շնորհիվ «Mix» սակագնային փաթեթը մեծ պահանջարկ է վայելում անհատ հաճախորդների շրջանում: Այժմ, տվյալների փոխանցման աննախադեպ ցածր սակագինը, զանգերի եւ հաղորդագրությունների մատչելի գների համադրությամբ հասանելի են նաեւ մեր կորպորատիվ բաժանորդներին», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Դեպի Beeline բջջային ցանց («Mix» ՍՓ փակ խմբից դուրս)  ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9.99 դրամ, իսկ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային եւ ֆիքսված ցանցեր` 29.99 դրամ: Ելքային SMS եւ MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline եւ տեղական այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ

«Mix» սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը եւ «Beeline Բոնուս» ծրագիրը:

«Mix» սակագնային փաթեթի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am  կայքում: