Ռուսաստանում կինը մի քանի տարի շարունակ որդուն սեղանի ոտքից շան պես կապած է պահել: Խնամակալության աշխատակիցները մորը զրկել են ծնողական իրավունքից , իսկ երեխային ուղարկել են բուժվելու. յոթամյա երեխան մեծ դժվարությամբ է խոսում եւ չորեքթաթ է շարժվում:
Օդոեւյան շրջանի 34-ամյա բնակիչ Տատյանա Ֆաբրինան որդու ծնվելու պահից` 2005 թ-ից չի զբաղվել նրա խնամքով:
Կինը հաճախ է երեխային միայնակ թողել տանը: Որպեսզի երեխան չկարողանա հեռու սողալ, Տատյանան նրան կապել է սեղանի ոտքից, հայտնում է Life News-ը: Վայ-մայրիկը որդուն դիմել է «հաչացող շուն» արտահայտությամբ:
Այժմ Դիման գտնվում է վերականգնողական կենտրոնում, որտեղ նրա հետ աշխատում են հոգեբանները եւ բժիշկները: 34-ամյա Տատյանան պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի:




























