Չինաստանում չորսամյա երեխան հազիվ է խուսափել պատշգամբից վայր ընկնելուց, հաղորդում է «The Daily Telegraph»-ը:
Անցորդներն ահազանգել են անմիջապես այն բանից հետո, երբ նկատել են պատշգամբից կախված երեխային: Տանը ոչ ոք չի եղել:
Բնակիչներն արագ են արձագանքել եւ փրկել են փոքրիկին: Նրանք հարեւան խանութից սանդուղք են վերցրել` երեխայի ոտքերից բռնելու համար: Վրա հասած ոստիկանը կարողացել է իջեցնել երեխային: Փոքրիկին տարել են հիվանդանոց, սակայն բժիշկներն ասել են, որ նա ողջ եւ առողջ է:




























