Հուլիսի 21-ին Կիսլովոդսկում ձերբակալվել է զանգվածային կռվի եւս մեկ մասնակից: Տղան ինքն է ներկայացել ոստիկանություն եւ հայտնել, որ բախման պահին հավաքվածների վրա կրակել է տրավմատիկ զենքով:
Այժմ նա հսկողության տակ է առնվել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիսլովոդսկում հունիսի 21-ի երեկոյան կազակների ու կովկասցիների մասնակցությամբ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք:
Դեպքը տեղի է ունեցել Կիսլովոդսկի կենտրոնում. Զինված երիտասարդները վիճաբանել են, որի արդյունում երեք տեղացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխման ճանապարհին տուժողներից երկուսը` 19-ամյա Ջոնիկ Կ.-ն եւ 25-ամյա Գիյա Տ.-ն մահացել են:




























