Պյատիգորսկում իննամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Ամբարցումովի` մինչդատական համագործակցության առաջարկը մերժվել է:
Մերժման պատճառ է հանդիսացել այն, որ կասկածյալը օգոսոտի 1-ին գրված դիմումով չի մանրամասնել այն հստակ գործողությունների մասին, որոնք կօգնեին հետաքննությանը: Քննչական վարչության ներկայացուցչի խոսքերով, այն պահին, երբ դիմում էր ներկայացվել, տղամարդու հանցանքը ապացուցող բավականաչափ ապացույցներ էին հավաքվել արդեն:
Ինչպես մանրամասնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այն դեպքում, երբ հանցագործը համագործակցում է հետաքննության հետ, դատարանում կասկածյալի գործը այլ ընթացակարգով է լսվում:
Գործի քննությունը` դատարանում այլ ընթացակարգով վարելու հանցագործի դիմումով դատապարտյալը ընդունում է իր մեղքը: Դատարանը դատարապարտյալի համար նախատեսում է այնպիսի պատիժ, որը չի կարող գերազանցել առավելագույն ժամկետի կամ էլ խստագույն պատժամիջոցի չափի երկու երրորդը:
Հիշեցնենք, որ Մաշուկ լեռան լանջին գտնվող անտառում հուլիսի 25-ին հայտնաբերվել էր բռնաբարված եւ խեղդամահ արված Անի Պրոկոպենկոյի մարմինը: Հետաքննությունը պարզել էր, որ հանցագործությունը կատարել է նախկինում դատված Վլադիմիր Ամբարցումովը, ով այս տարվա հունիսին էր ազատության մեջ հայտնվել:




























