Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ գրավված հողերը կվերադարձվեն, իսկ երկիրը կմտնի ԵՄ եւ ՆԱՏՕ: Նման հայտարարություն նա արել է օգոստոսի 6-ի երեկոյան:

«Մենք անպայման կմիավորենք մեր երկիրը եւ կվերադարձնենք մեր հողերը», - հայտարարել է Սահակաշվիլին: Նա ավելացրել է, որ «Ռուսաստանը երբեք չի կարողանա կուլ տալ կենտրոնական Վրաստանի գրավյալ հողերը, ինչպես դա  չի կարողացել անել ոչ մի այլ նվաճող»:

Վրաց նախագահը վստահ է, որ իր երկիրն անպայման կմտնի ԵՄ եւ անպայման ՆԱՏՕ-ի անդամ կդառնա: «Ոչ ոք մեզ չի կարող խանգարել», - հայտարարել է Սահակաշվիլին, հայտնում է «polit.ru»-ն:

Ըստ նախագահի` չնայած  բազմաթիվ վտանգներին, ոչ ոք չի կարողացել փոխել Վրաստանի ընտրած ուղղությունը, հաղորդում է «ՊԻԿ» հեռուստաալիքը: