Twitter-ը Նյու Յորքի ոստիկանությանը հրաժարվել է հանձնել Կոլորադոյի հրաձիգի հետեւորդի տվյալները:
Հնարավոր ահաբեկչության նախապատրաստման տեղեկատվությունը ոստիկանությունն ստացել է օգոստոսի 3-ին: Հանցագործի թիրախը պետք է լիներ նախօրեին Մանհեթենում Սփայք Լիի «Անվիճելի ճշմարտություն» մենաներկայացման պրեմիերան` Մայք Թայսոնի կատարմամբ:
Ոստիկանությունն ուշադրություն է դարձրել նամակագրությանը, որի հեղինակները քննարկել են չկայացած ահաբեկչությունը: Խոսակցության մասնակիցներից մեկը հարցրել է, թե ինչու զրուցակիցը չի կատարել իր խոստումը եւ չի կրակել ամբողջ թատրոնին: Ի պատասխան զրուցակիցը գրել է, որ վերջին պահին փոխվել են իր ծրագրերը, եւ ստիպված Ֆլորիդա է գնացել:
Ինչպես հայտնում է New York Post-ը, ավելի վաղ այդ նույն օգտվողը խոստացել էր սպանել շատ հանդիսատեսների: Նա դա համեմատել էր Ավրորայի դեպքերի հետ:
Ոստիկանությունն անմիջապես դիմել էր Twitter-ի ղեկավարությանը, սակայն մերժում էր ստացել: Նրանք հատուկ նշանակության ջոկատ էին ուղարկել թատրոնի մոտ: Ոստիկանությունը դիմել էր նաեւ Մանհեթանի դատախազություն:




























