Bertoia հին խաղալիքների աճուրդը, որին ներկայացված են մոտ 2 հազար լոտեր` մի քանի հարյուրից մինչեւ 15 հազար դոլար արժեքով, կայանալու է Նյու-Ջերսիի Վայնլենդ քաղաքում, սեպտեմբերի 21-23-ին:
Ամենաթանկը գնահատվել է կայարանի մոդելը, որ գերմանական Marklin ընկերությունը պատրաստել է 1902թ.: Այդ փոքրիկ մոդելն ամբողջությամբ կրկնում է հին կայարանը` իր կառամատույցով, դրամարկղերով, ուղեբեռի հանձնման պատուհանիկով: Մոդելը գնահատվում է մինչեւ 30-40 հազար:
Արտառոց մոդելների շարքում են Marklin-ի հանրային զուգարանի մոդելն ու մետաղական Harley Davidson-ը:































