Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել իրեն` երկրում տիրող կոռուպցիայի եւ դատարանների  մասին բաց նամակով դիմած Անդրեյ Մակարեւիչին նմանատիպ նամակ հղել նաեւ գործարար վերնախավին նույնպես: Հիշեցնենք, որ Մակարեւիչը  գրել էր «համընդհանուր հետընթացի» մասին եւ զգուշացրել է ապագա վատթարացման մասին:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ համաձայն է Մակարեւիչի հետ, բայց միեւնույն ժամանակ ավելացրել է, որ  գործարարները պետության հետ հավասար պատասխանատու են նման երեւույթների համար:

«երկրորդ նամակը արժե արդեն ուղղել գործարար ոլորտի  ներկայացուցիչներին, քանի որ մեծամասամբ նրանց մեղքով է, որ տեղի են ունենում նման երեւույթների հրահրում» ,-հայտնել է Պուտինը, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը: