Բրիտանացի հայտնի կատակերգու Սաշա Բարոն Քոենը մտադիր է «գործակալ 007» թեմայով պարոդիա նկարահանել։
Քոենը եւ սցենարիստ Ֆիլ Ջոնսթոնը Paramount ստուդիային արդեն ներկայացրել են սեփական նախագիծը։
Ըստ սցենարի՝ Ջեյմս Բոնդին նման գաղտնի գործակալը իմանում է, որ «մի քիչ հիմար» եղբայր ունի, ով ֆուտբոլի սիրահար է։ Ինչ-որ պատճառով գլխավոր հերոսները ստիպված միասին փախչում են թշնամիներից, եւ ակամայից դառնում գործակիցներ։ Утро.Ру-ի փոխանցմամբ, դեռեւս հայտնի չէ, թե Քոենը ինչ դեր կխաղաղ ֆիլմում։
Heat Vision տեղեկացնում է, որ Paramount ընկերությունն արդեն ձեռք է բերել պարոդիայի նկարահանման իրավունքները։




























