Մալազիայում եռամյա աղջնակին սպանել են հարազատներն ու սպասուհին, ենթադրաբար էքզորցիզմի արարողության ժամանակ, հաղորդում է Պինանգ նահանգի ոստիկանությունը:

Ոստիկանները, որոնց ահազանգել էր սպանված երեխայի ընտանիքի անդամներից մեկը, հայտնաբերել են 8 չափահաս անձանց, որոնք մութ սենյակում պառկել էին ծածկոցի տակ, իսկ ամենաներքեւում երեխան էր: Նրանք կրոնական երգեր էին երգում, որ «վտարեն չար ոգիներին երեխայի միջից»:

Ըստ ոստիկանների, երեխան խեղդվել է, հայտնաբերման պահին արարողությունը մի քանի ժամ շարունակվելիս է եղել: