Հալեպ քաղաքում գերի են վերցվել Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայից սպաներ, որոնք եղել են ապստամբների հրամանատարները, հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները:
Բարձրաստիճան յոթ սպաները, որոնցից երկուսը թուրքեր են, հինգը` Սաուդյան Արաբիայից, գերեվարվել են օգոստոսի 6 –ին, հետաքննությունը ցույց է տվել, որ նրանք մասնակցել են ռազմական գործողությունների:
Ավելի վաղ իրանական լրատվական գործակալությունները հաղորդել էին Հալեպում թուրք գեներալի ձերբակալության մասին, սակայն Անկարան հերքել էր այդ տեղեկությունը:
Սիրիայի իշխանությունները բազմիցս են հայտարարարել, որ ընդդիմության գրոհայինները օգնություն են ստանում դրսից:




























