Քոբուլեթիում շտապօգնության բրիգադի ուշացման պատճառով զոհվել են վթարից տուժած հայաստանցի ամուսիններ Աիդա Ղարիբյանն ու Սեյրան Այվազյանը: Այդ մասին հաղորդում է «Թբիլիսյան շաբաթ» պարբերականը:
Քոբուլեթիի շտապօգնության ծառայությունը հայտնել է, թե տուժածներին փրկել չի հաջողվել:
Ծառայությունը հայտարարել է, թե ճանապարհների գերբեռնվածության պատճառով բժիշկներն ուշացել են 15-20 րոպեով: Շրջանն էլ սպասարկում են երեք, գործնականում մաշված մեքենաներ:
«Մեր շրջանի գլխավոր բժիշկ Նանա Վերուլիձեն դիմել է առողջապահության նախարարությանը` լրացուցիչ մեքենաներ տրամադրելու խնդրանքով, բայց ապարդյուն»,- ասել են ծառայությունից:
«Պիրվելի» գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 5-ին, ժամը 22-ի սահմաններում Քոբուլեթիի Ագմաշենեբելի փողոցում ծանր վիրավորվել են հայ ամուսինները եւ շտապօգնությունը տեղի է հասել միայն մեկ ժամ անց:




























