Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հոսող սահմանային Ախուրյան գետում խեղդվել է 24-ամյա Էրհան Ուրհաքքայան:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ շաբաթվա վերջում Կարս նահանգի Ուչբոլուք գյուղի բնակիչ Էրհանը ընկերների հետ մեկնել էր Ախուրյան ձուկ բռնելու, որի ժամանակ փորձել է գետում լողալ եւ խեղդվել է: Ահազանգի հիման վրա հասած փրկարարները չեն գտել երիտասարդի դին, որից հետո փրկարարներ են կանչվել Էրզրումից:

Արդյունավետ որոնման համար փակվել են Ախուրյանի ջրամբարի փականները, սակայն եռօրյա որոնումներն արդյունք չեն տվել:

Փրկարարները նշել են, թե գետի հայաստանյան հատվածում որոնումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հայաստանյան կողմի թույլտվությունը: