Օգոստոսի 7-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղին հարակից սարերում` «Կանի Գյոլ» կոչվող հատվածում մոլորվել է 10 հոգի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարուժան Հայրապետյանին պատկանող «ուազ» մակնիշի 15 ՏՕ 269 համարանիշի ավտոմեքենան 10 ուղեւորներով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից գլորվել ձորակը. տուժածներ չկան: Ուղեւորները տեղափոխվել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատ:




























