Սինայի թերակղզու եգիպտական Ալ Արիշ քաղաքում զինված հարձակումից հետո Եգիպտոսի բանակը հրթիռային հարված է հասցրել ուղղաթիռից:
Ըստ ռազմաօդային ուժերի տվյալների` հրթիռային հարվածի հետեւանքով սպանվել են 20 գրոհայիններ:
Վերջին անգամ եգիպտական բանակը Սինայի թերակղզին հրաձգության էր ենթարկել 1973 թվականին:
Ըստ զինվորականների հայտարարությունների` օգոստոսի 8-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել էին Ալ Արիշի 3 ռազմակետերի վրա որոնք գտնվել են Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանից 50 կմ հեռավորության վրա, գրում է «gazeta.ru»-ն:
Օգոստոսի 5-ին անհայտ անձինք հարձակվել են Քարմ Աբու Սալեմ ռազմակետի վրա` սպանելով 16 զինվորականների:




























