Apple iPhone, iPad եւ iPod touch օպերացիոն համակարգի նոր տարբերակը`  iOS 6-ը, չի ներառի  YouTube:

Apple-ում հայտնել են, որ  Google-ի հետ պայմանագրի  ժամկետը լրացել է: Ընկերությունում ավելացրել են, որ օգտվողներին YouTube-ը նախկինի պես կարող է հասանելի լինել  Safari բրաուզերի օգնությամբ: Google-ն աշխատում է նաեւ  YouTube-ի նոր ծառայության վրա, որը պաշտոնապես կհայտնվի App Store-ի կատալոգում, հայտնում է CNews-ը:

YouTube-ը ներառնված էր  iPhone OS-ի փաթեթում  2007 թվականից, իսկ այնուհետեւ iOS-ի բոլոր նոր տարբերակներում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը մտադիր է հրաժարվել Google-ի քարտերից iOS 6-ում` դրանք փոխարինելով սեփական ծառայությամբ: Այժմ վերլուծաբաններն սպասում են, թե երբ է ընկերությունը հրաժարվելու Google-ից` որպես որոնողական համակարգ: