Ամերիկյան Օհայո նահանգում ձերբակալել են տղամարդու, որը ցանկանում էր Բեթմենի մասին ֆիլմի երեկոյան ցուցադրությանը գնալ ատրճանակով եւ դանակներով զինված:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Կինոթատրոնի մենեջերը պայուսակը ձեռքին կասկածելի մի տղամարդու է նկատել, որը եկել էր «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի դիտմանը: Պայուսակը խուզարկելու արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը դրանով 9 մմ տրամաչափի ատրճանակ, փամփուշտներ եւ երեք դանակ էր ցանկանում ներս տանել:
Ոստիկանության տվյալներով` ձերբակալվածը 37-ամյա Սքոթ Սմիթն է, նա զենք կրելու թույլտվություն չունի: Նրա արարքի պատճառները ճշտվում են, գրում է fontanka.ru-ն:
Սմիթին արդեն անվանել են դենվերյան հրաձիգի հետեւորդ: 2012թ. հուլիսի 20-ին Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի անդրանիկ ցուցադրության ժամանակ անհայտ անձը կրակ էր բացել հանդիսատեսի վրա: 12 մարդ զոհվել, 58-ը վիրավորվել էին: Ահաբեկիչը 24-ամյա Ջեյմս Հոլմսն էր:




























